Արմինֆո. Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ", - ասվում է վարչապետի որոշման մեջ, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ավելի վաղ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՀՀ արտգործնախարարի խորհրդական էր։