Արմինֆո.2025 թվականի ապրիլի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը ներառյալ Հայաստանում հայտարարվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ: Նախագիծը հրապարակված է իրավական ակտերի միասնական պորտալում:
<2025 թվականի ապրիլի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը ներառյալ հայտարարել առաջին և երկրորդ կարգի պահեստազորում հաշվառված շարքային կազմի պահեստազորայինների, ենթասպաների և սպաների վարժական հավաքներ>, - ասված է Պաշտպանության նախարարության նախաձեռնած նախագծում:
Հավաքներին ներգրավվող քաղաքացիների, ինչպես նաև տեխնիկայի քանակը չի նշվում:
Նշվում է, որ հավաքները հայտարարվում են պահեստազորայինների զինվորական կարողությունների բարձրացման, բարձրագույն կրթությամբ ենթասպաներից պահեստազորի սպաների մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Հայտարարվող հավաքների ընթացքում քաղաքացիները ներգրավվում են ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: