Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 16-ի առավոտյան առաջին պաշտոնական այցն է կատարել Սուրբ Հարության տաճար:
Ինչպես հաղորդել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի մամուլի ծառայությունը, դիմավորման արարողությանը Երուսաղեմի հայոց պատրիարքարանը ներկայացրել են դիվանապետ Տեր Աղան վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ Տեր Սամվել Աղոյանը: