Արմինֆո. Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ բացառում էին Սյունիքի «միջանցքի» հնարավորությունը, մինչդեռ, այսօր բացահայտ խոսում են այն հանձնելու մասին։ Այդ մասին փետրվարի 15-ին տեսաուղերձում հայտարարել է "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
<Ոչ ոք չգիտի, թե ինչ ճանապարհով են հանձնելու: Նրանք խոսում են նաև անկլավային տրամաբանության մասին, այն անկլավների մասին, որոնց մասին վաղուց զգուշացրել էին։ Այդ մարդիկ դեռ 2020 թվականից անընդհատ խոսում էին այդ մասին, Հայրենիքը հանձնելու մասին։ Հիմա արդեն ոչ մի կերպ չեն կարողանում դա թաքցնել, որովհետև, որպես պարտվածի, նրանց պարտադրել են դա իրականացնել։
Սակայն մենք իրավունք չունենք դա թույլ տալ, մենք ապստամբել ենք այդ պատճառով և նորից պետք է ապստամբենք, որպեսզի վերջնականապես ոչնչացնենք չարիքի այդ շղթան>, - ասել է Գալստանյանը։