Արմինֆո. Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ։
Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, տնտեսական աճի ապահովման և մակրոտնտեսական կայունության խթանման վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ:
Վարչապետը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերի ամրապնդումը, այդ թվում` միջազգային հարթակների շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր ուղղություններով հարաբերությունների հետևողական ընդլայնումն ու ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: