Արմինֆո.Ադրբեջանը կսահմանափակի "Սպուտնիկ-Ազերբայջան"-ի և BBC News Azerbaycanca-ի խմբագրությունների աշխատանքը: Այդ մասին հաղորդում են Ադրբեջանի կառավարամետ ԶԼՄ-ները՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը մտադիր է վերականգնել արտերկրում իր պետական պարբերականների և Ադրբեջանում օտարերկրյա լրագրողների աշխատանքային պայմանների հավասարակշռությունը:
"Այսպիսով, "Սպուտնիկ-Ազերբայջան"-ի աշխատակիցների թիվը կհավասարեցվի Ռուսաստանում "ԱզերԹԱջ" գործակալության լրագրողների թվին՝ մինչև 1 մարդ՝ այսօրվա 40-ի փոխարեն: Նույնը կլինի BBC Azerbaycanca-ի դեպքում", - հաղորդել է անանուն աղբյուրը։ -