Արմինֆո.Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա մարտի 30-ին: Այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ հաստատվել է նաև Փարաքարում արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
«Հավելենք նաև, որ վերը նշված ժամանակացույցի համաձայն ՝ թեկնածուների առաջադրման և գրանցման, քարոզարշավի մեկնարկի և ավարտի և այլ ամսաթվերը վերաբերում են նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին", - նշել են ԿԸՀ-ում: