Արմինֆո. Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։
Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նախատեսված են գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։