Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ է քվեարկել 7 պատգամավոր: Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։
Հիշեցնենք, որ օրենքի մշակման նախաձեռնությամբ հանդես են եկել մի շարք արևմտամետ կուսակցություններ, որոնք ձևավորել են ստորագրահավաքի քաղաքացիական նախաձեռնություն: Գործող օրենսդրության համաձայն, 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում հարցը կարող է դրվել խորհրդարանի քննարկմանը։ Նախաձեռնությանը հաջողվել է հավաքել հանրապետության բնակիչների ավելի քան 60 հազար ստորագրություն։
Նախօրեին օրենքի նախագիծը ներկայացնելիս "Հանրապետություն" կուսակցության համանախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ փաստաթղթի նպատակն է վերահաստատել երկրի ժողովրդի, նրա ներկայիս իշխանությունների կամքը և վճռականությունը՝ միանալու ԵՄ - ին՝ առաջադեմ, քաղաքակիրթ և զարգացած մարդկության ընտանիքին: Նրա խոսքով՝ օրենքի ընդունումը կորոշի որոշումների ուղղությունը, մասշտաբները, ինչպես նաև գործնական հարցերը, որոնք ծառացած են ինչպես երկրի ներկա, այնպես էլ ապագա իշխանությունների առջև: "Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օրենքը, ինչպես նաև դրա ընդունման ձևն ու միջոցները կբարձրացնեն Հայաստանի դիմադրողունակությունը", - ասել էր Զեյնալյանը: