Արմինֆո. Պետք չէ սեփական աններելի մեղքերը բարդել ուրիշների վրա։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այդպես է մեկնաբանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ եթե արցախցիները հայրենիք էին ուզում, ապա թող կռվեին հանուն հայրենիքի:
"Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ամեն օր մեզ ապացուցում են, թե ինչպիսին չպետք է լինի իշխանության ղեկին գտնվող անձը, պաշտոնյան", - նշել է նա։ Ալեքսանյանն այդ առումով ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այսօր Ալեն Սիմոնյանը փորձում է նսեմացնել արցախցիներին: "Հայտնի է, որ նվաստացնողը ստորացնում է, առաջին հերթին, իրեն, բայց Ալեն Սիմոնյանի պարագայում նվաստացման բոլոր սահմաններն արդեն հատված են", - նշել է իրավապաշտպանը:
Ընդ որում, նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանի խորհրդարանում արցախցի լրագրողի հարցին, թե երբ կարող են վերադառնալ հայրենիք, Սիմոնյանը ֆանատիկորեն կրկնել է. "Դուք լքեցիք հայրենիքը, երբ անվտանգ չէր, թեեւ, կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուք հեռացաք, պետք էր պայքարել, պետք էր պայքարել… ":
"Հիշում ենք արցախցիների պատմությունները, որոնց հրաշքով հաջողվեց խուսափել ցեղասպանությունից, երբ գյուղերը լցված էին թուրքերով, անպաշտպան կանայք, երեխաներն ու ծերերը փորձում էին հասնել Ստեփանակերտ, բազմաթիվ կիլոմետրեր անցնելով անտառներով, ճանապարհին բախվելով բռնությունների ու սպանությունների։ Տղամարդիկ կռվում էին սահմանին ՝ զենքը ձեռքին, նրանց մտքերն ու սրտերը կենտրոնացած էին իրենց տների և ընտանիքների վրա: Իսկ ինչ էր ասում այդ օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Արցախի ժողովրդին ոչինչ չի սպառնում: Իսկ ամենակարևորը՝ նրանք գիտեն, թե ինչ են արել, դրա համար էլ խելագարվում են։ Մենք էլ դա գիտենք։ Դուք դավաճանել եք Արցախին և Արցախի ժողովրդին։ Պետք չէ ձեր աններելի մեղքերը բարդել ուրիշների վրա։ Աստված ձեզ արժանի չի դարձրել հայրենիքին, սիրուն, մարդ կոչվելու իրավունքին", - ամփոփել է Ալեքսանյանը: