Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն են ունեցել կռվել այն զենքով, որն այնտեղ եղել է: Փետրվարի 11-ին խորհրդարանում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ ինքը կկարողանա վերադառնալ հայրենիք՝ Արցախ, Սիմոնյանը հայտարարել է, թե՝ "երբ այնտեղ անվտանգ լինի"։ Իսկ այնտեղ, նրա ասելով, անվտանգ կլինի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն եւ կարգավորեն բոլոր հարցերը։
Դիտարկմանը, թե՝ ինչու է նա շարունակում Արցախի փոխարեն օգտագործել <Ղարաբաղ> տեղանունը, Սիմոնյանը նշել է, որ պատճառն այն է, որ ինքը, որպես քաղաքական գործիչ, պարտավոր է պահպանել քաղաքական էթիկա:
<Ամեն ինչ արվելու է, որպեսզի դուք վերադառնաք այնտեղ, երբ այնտեղ ապահով լինի, քանի որ դուք հեռացել եք այնտեղից, որովհետեւ անվտանգ չէր: Թեև դուք կարող էիք մնալ այնտեղ և պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք>, - ասել է ԱԺ նախագահը։
Իսկ մնալ ու պայքարել, ինչպես կարծում է Սիմոնյանը, արցախցիները կարող էին այն զենքով, որը ՀՀ-ն թողել էր այնտեղ։ Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղում փոխեցին իշխանությունը, «որը մի քանի օր անց ստորագրեց հռչակված պետության լուծարման մասին փաստաթուղթը»։