Արմինֆո.Երևանի ավագանին ընդունել է միասնական տոմսային համակարգիի մասին օրինագծի խմբագրումները: Մասնավորապես, նախագծին «կողմ» է քվեարկել ավագանու 33 անդամ, 17-ը՝ «ձեռնպահ», դեմ քվեարկող չի եղել:
Ներկայացնելով օրինագիծը' Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ արտոնյալ տոմսային փաթեթների իրավունքից կարող են օգտվել կենսաթոշակառուները, որոնք գրանցում ունեն ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում: Հասարակական տրանսպորտով անվճար կարող են երթեւեկել ոչ միայն 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, այլ նաեւ երեխաները, 4 եւ ավելի երեխաների ծնողները՝ առանց տարիքային սահմանափակման (նախկինում արտոնություն ունեին միայն անչափահասների ծնողները), անապահովության նպաստ ստացող, բայց ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում գրանցում ունեցող անձինք: Բացի այդ, քաղաքապետարանը քաղաքացիներին առաջարկում է ձեռք բերել 1500 դրամ արժողությամբ 10 ուղևորություն ներառող նոր տոմսային փաթեթ, որը կգործի 45 օր (նախկինում 30 օրվա փոխարեն): Միևնույն ժամանակ, քաղաքապետարանը երկարաձգել է երեք ուղևորության տոմսային փաթեթի ժամկետը՝ 90 րոպեից մինչև 180 րոպե:
Սույն որոշումներն ուժի մեջ կմտնեն ս. թ. մարտի 1-ից:
Ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշվել է, որ "Երևանի ավտոբուսներ" ՓԲԸ-ի հունվար ամսվա ուղևորահոսքը կազմել է 6.936 մլն, հաշվի առնելով տրոլեյբուսները և մետրոն ՝ 9.562 մլն: