Արմինֆո. Ազգային ժողովի փետրվարի 11-ին մեկնարկող լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 8 հարց: Այդ մասին որոշումն ընդունվել է փետրվարի 10-ին ԱԺ խորհրդի նիստում:
Պատգամավորների կողմից քննարկվելիք փաստաթղթերի թվում է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի հաարցը, "Ոստիկանության մասին" օրենքում և հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխությունները և այլն ։ Նախատեսվում է նաև ստեղծել Հայաստան - Սաուդյան Արաբիա խորհրդարանական բարեկամական խումբ: