Արմինֆո.Հայաստան են ժամանել Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) փորձագետները: Այդ մասին հաղորդել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
"Ողջունում ենք վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստան ժամանած ԵՄ TAIEX փորձագետների առաջին առաքելությունը ։ Հայաստանում այս շաբաթ մեկնարկում է աշխատանքը տեղերում", - գրել է դիվանագետը Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Նշենք, որ 2024 թվականի հուլիսի 17-ին Եվրոպական խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը։ Փորձագետները դժվարանում են ասել, թե որքան կտևեն այդ բանակցությունները։