Արմինֆո. Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։