Arminfo.info


 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025 11:03
Նաիրա Բադալյան

Ստեղծված են բոլոր նախադրյալները խաղաղության համար, համոզված է Փաշինյանը՝ չնայած ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող Բաքվի հայտարարություններին

Ստեղծված են բոլոր նախադրյալները խաղաղության համար, համոզված է Փաշինյանը՝ չնայած ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող Բաքվի հայտարարություններին

Արմինֆո. Հակառակ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այդ հայտարարություններն առավել լիարժեք ձևակերպված են, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջանի" դիսկուրսում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Այդ մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում ։ Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի հոդվածն ամբողջությամբ ՝ առանց փոփոխության:

«Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի:

Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում:

Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է:

Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա

Ցանկացած անաչառ դիտորդ կարող է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս հարցում տարընթերցման ոչ մի տեղ չի թողել: Բազմիցս հայտարարել եմ, եւ հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով:

Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք:

Նաեւ այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետեւ վերը նշված կանոնակարգը արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը եւ սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական եւ առարկայական հնարավորություն կա:

 

Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը):

Հետեւաբար՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են:

Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը

Հայաստանի Հանրապետությունը իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սա ընդ որում, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, եւ ոչ:

Ոչ, որովհետեւ, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:

Այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ:

Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:

 

Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ:

 

Լուծումներ

Այս իրադրության լուծումները դրված են սեղանին եւ դրանք գեներացվել են հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում: Նախ՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլեւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբեւէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ եւ հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

 

Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան եւ միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

 

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը եւ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը բնականոն եւ կառուցողական աշխատում են:

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից եւ էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից եւ հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից»: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի կառավարության նախագահին
Մասիսի նախկին քաղաքապետն ազատվել է տնային կալանքիցՄասիսի նախկին քաղաքապետն ազատվել է տնային կալանքից
Կառավարող կուսակցությունից ԱԺ պատգամավորն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համարԿառավարող կուսակցությունից ԱԺ պատգամավորն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համար
Ռուբեն Ռուբինյան․ Իմ կուսակիցների վստահությունն ինձ շատ բանի է պարտավորեցնումՌուբեն Ռուբինյան․ Իմ կուսակիցների վստահությունն ինձ շատ բանի է պարտավորեցնում
Փաշինյան․ գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածուՓաշինյան․ գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածու
Գլխավոր դատախազությունը Գլխավոր դատախազությունը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն է ուղարկել ԿԸՀ
Արդարադատության նախարար․ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներինԱրդարադատության նախարար․ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեներիՀունիսի 26-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների
Բրյուսելում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԲրյուսելում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
Փաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարում ենք համարձակՓաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարում ենք համարձակ
Գառնիում կբացվի Հայաստանի գորգարվեստի թանգարանԳառնիում կբացվի Հայաստանի գորգարվեստի թանգարան
Իրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրինԻրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրին
Դատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանքԴատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք
ԱԺ պատգամավոր․ Քանի դեռ օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողըԱԺ պատգամավոր․ Քանի դեռ օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը
Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ տնային կալանքըՎերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ տնային կալանքը
Հայաստանյան QR վճ արային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն.ArcaQR - IdramNetՀայաստանյան QR վճ արային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն.ArcaQR - IdramNet
«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
Վարդևանյան․ Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում ավելի քան 200 մարդ  եղել է մեղադրյալի կարգավիճակում Վարդևանյան․ Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում ավելի քան 200 մարդ  եղել է մեղադրյալի կարգավիճակում 
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Կոնվերս Բանկը ներկայացրել է կանանց հզորությունների զարգացման ոլորտում փորձըԿոնվերս Բանկը ներկայացրել է կանանց հզորությունների զարգացման ոլորտում փորձը
JICA-ի պատվիրակությունը հայկական կողմի հետ քննարկել է Սևանա լճի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարներըJICA-ի պատվիրակությունը հայկական կողմի հետ քննարկել է Սևանա լճի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Քաղաքացիական պայմանագիր»-ում այսօր տեղի կունենա Խորհրդարանի խոսնակի թեկնածության շուրջ գաղտնի քվեարկությունՔաղաքացիական պայմանագիր»-ում այսօր տեղի կունենա Խորհրդարանի խոսնակի թեկնածության շուրջ գաղտնի քվեարկություն
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքներըՀայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Հայ իրավապահները խուզարկություններ են անցկացնում Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանումՀայ իրավապահները խուզարկություններ են անցկացնում Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանում
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլըԾիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը
Արցախի մշակութային օմբուդսմենը քննադատել է Թուրքմենստանի նախագահին օկուպացված ԼՂՀ այցելելու համարԱրցախի մշակութային օմբուդսմենը քննադատել է Թուրքմենստանի նախագահին օկուպացված ԼՂՀ այցելելու համար
Երևանի քաղաքապետարանը կատաղի պայքար է մղում Արցախի Հանրապետության դրոշի դեմ. ՀՅԴ երիտասարդական միության երկու անդամ բերման է ենթարկվելԵրևանի քաղաքապետարանը կատաղի պայքար է մղում Արցախի Հանրապետության դրոշի դեմ. ՀՅԴ երիտասարդական միության երկու անդամ բերման է ենթարկվել
Զատուլին. ներկա քաղաքականության շարունակման դեպքում Մոսկվայի հետ նախկին հարաբերությունները պահպանելու Երևանի հույսերը դատարկ ենԶատուլին. ներկա քաղաքականության շարունակման դեպքում Մոսկվայի հետ նախկին հարաբերությունները պահպանելու Երևանի հույսերը դատարկ են
Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցներին կոչ է արել հունիսի 26-ին հավաքվել «Տաշիր Արենա»-ում և ընտրություններից հետո միասին քննարկել հետագա քայլերըՆարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցներին կոչ է արել հունիսի 26-ին հավաքվել «Տաշիր Արենա»-ում և ընտրություններից հետո միասին քննարկել հետագա քայլերը
Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավորության թեկնածուն հայտնել է իր ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հալածանքների շարունակման մասինՈւժեղ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավորության թեկնածուն հայտնել է իր ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հալածանքների շարունակման մասին
«Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի փեսայի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հայաստանի իրավասու դատարան«Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի փեսայի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հայաստանի իրավասու դատարան
«Մեծ Բրիտանիայի Հայ ազգային կոմիտե. Ադրբեջանն օգտագործում է հայ գերիներին Արցախից տեղահանվածների վրա ճնշում գործադրելու համար«Մեծ Բրիտանիայի Հայ ազգային կոմիտե. Ադրբեջանն օգտագործում է հայ գերիներին Արցախից տեղահանվածների վրա ճնշում գործադրելու համար
Սիլաեւ․ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին Հայաստանի մասնակցությունը գիտակցված մարտահրավեր է Մոսկվային ՝ հանուն Բրյուսելի հավանությանՍիլաեւ․ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին Հայաստանի մասնակցությունը գիտակցված մարտահրավեր է Մոսկվային ՝ հանուն Բրյուսելի հավանության
Զատուլին․ Փաշինյանը ձգտում է ապացուցել արևմտամետությունը՝ Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցությամբԶատուլին․ Փաշինյանը ձգտում է ապացուցել արևմտամետությունը՝ Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցությամբ
Մեդվեդև․ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհովՄեդվեդև․ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով
Դեսպան․ Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմապրոֆիլ և դինամիկ բնույթ է ստանումԴեսպան․ Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմապրոֆիլ և դինամիկ բնույթ է ստանում
Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիս
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայանԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիք
Դատարանը 2 ամսով կալանավորել է ընդդիմադիր Ավետիք ՉալաբյանինԴատարանը 2 ամսով կալանավորել է ընդդիմադիր Ավետիք Չալաբյանին
Լևոն Քոչարյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը դեռ չեն հանդիպել, բայց եթե հարկ լինի, նրանք դա կանենԼևոն Քոչարյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը դեռ չեն հանդիպել, բայց եթե հարկ լինի, նրանք դա կանեն
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկներըAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
«Հայաստան» դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը չի ընդունվել«Հայաստան» դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը չի ընդունվել
Կամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի. նախարար ԱնդրեասյանԿամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի. նախարար Անդրեասյան
Օսկանյան. Հայաստանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, երբ հայերի՝ Արցախ վերադարձի հարցը հավասարեցրել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալունՕսկանյան. Հայաստանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, երբ հայերի՝ Արցախ վերադարձի հարցը հավասարեցրել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն
Հայաստանն ու Հնդկաստանը նշում են քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունըՀայաստանն ու Հնդկաստանը նշում են քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը
Ընդդիմադիր․ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքունԸնդդիմադիր․ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Տաջիկստանի խորհրդարան՝ Հայաստանի պատվիրակությունն այցելել է Տաջիկստանի խորհրդարան՝ "Համագործակցության երեխաները" համաժողովի շրջանակում
Հայաստանի դեսպանը ֆրանսիացի օրենսդիրներին պատմել է հանրապետությունում ընտրական գործընթացների մասինՀայաստանի դեսպանը ֆրանսիացի օրենսդիրներին պատմել է հանրապետությունում ընտրական գործընթացների մասին
Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի ֆիլմն ընդգրկվել էԻննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի ֆիլմն ընդգրկվել է"Ոսկե ծիրանի" միջազգային մրցութային ծրագրում
Փաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համարՓաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար
Կրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկումԿրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկում
Միջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործություններըՄիջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործությունները
Փաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանըՓաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանը
Հուլիսը Հայաստանում այնքան էլ շոգ չի լինի. օդերևութաբանի կանխատեսումըՀուլիսը Հայաստանում այնքան էլ շոգ չի լինի. օդերևութաբանի կանխատեսումը
«Ուժեղ Հայաստան». Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում«Ուժեղ Հայաստան». Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում
ANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն էANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է
Իրավապահները ձերբակալել են Ավետիք ՉալաբյանինԻրավապահները ձերբակալել են Ավետիք Չալաբյանին
Ընդդիմություն. Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, լիովին օրինաչափ է թվումԸնդդիմություն. Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, լիովին օրինաչափ է թվում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում