Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: