Արմինֆո. Երևանում փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հաղորդագրության համաձայն, մարզերում փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով, փետրվարի 11-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։