Արմինֆո. Տարածաշրջանային և գլոբալ հարցեր են քննարկել Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը՝ հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը, զրույցի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները: Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրների միջև երկխոսության ընդլայնումը դրական ներդրում կունենա հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով ՝ Թուրքիան և Ֆրանսիան համագործակցության ներուժ ունեն շատ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերությունում: