Արմինֆո. Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանին:
Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, գյուղապետն ինքն է ներկայացել իրավապահ մարմիններին: Քննչական կոմիտեից հայտնել են, որ Մերձավան համայնքի ղեկավարի տան վրա զինված հարձակման գործի քննության շրջանակներում ձերբակալվել է երեք անձ, իսկ 9-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Մերձավանի գյուղապետ Մհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակման հետևանքով մահացել է Ախտոյանի զարմիկը, ևս մեկ մարդ վիրավորվել է: