Արմինֆո.Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է կազմակերպել աշխատանքային քննարկում, որին կհրավիրվի քրեական ոստիկանության ղեկավարը: Այդ մասին փետրվարի 5-ին հանձնաժողովի նիստում հայտարարել է ինքը ՝ Քոչարյանը։
Նա նշել է, որ քրեական ոստիկանության ղեկավարին հրավիրելու նպատակը զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ համապարփակ զեկույց ներկայացնելն է: Պատգամավորն ընդգծել է, որ բոլոր պատերազմներից հետո բնակչության մոտ մեծ քանակությամբ զենք է մնացել, որը պետք է շրջանառությունից հանել: Նա նշել է, որ անհրաժեշտ է նաև այն բանի վերլուծություն, թե պատերազմներից հետո որքան զենք կարող է շրջանառության մեջ լինել, և որքան զենք է առգրավվել: "Հաճախ դատարկ վեճի պատճառով մարդիկ զենք են կիրառում։ Այս հարցը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը պետք է մշտապես գտնվի մեր ուշադրության կենտրոնում։ Այնտեղ, որտեղ պահվում է այդ զենքը, մենք պետք է բացահայտենք, այլ ոչ թե պատահական հայտնաբերման ճանապարհով։ Այս խնդրի լուծման գործում քրեական ոստիկանության դերն ու պատասխանատվությունը չափազանց բարձր է", - ասել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը։
Նշենք, որ այսօր հաղորդում է ստացվել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղի գյուղապետ Մհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակման մասին: Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակոցների հետևանքով մահացել է Ախտոյանի զարմիկը, ևս մեկ մարդ վիրավորում է ստացել: Միջադեպով զբաղվում է Քննչական կոմիտեն։