Arminfo.info


 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025 11:02
Նաիրա Բադալյան

Փաշինյանը գտել է "անկախության մակարդակի բարձրացման բանաձևը".  քչերից կախվածության փոխարինում շատերից կախվածությամբ

Փաշինյանը գտել է "անկախության մակարդակի բարձրացման բանաձևը".  քչերից կախվածության փոխարինում շատերից կախվածությամբ

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը, նախ, պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել փորձագետների մի շարք հարցերի: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանի ելույթը և Ջոն Հերբսթի հետ հարցուպատասխանն ամբողջությամբ.

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ - Այսօր պատիվ ունեմ հյուրընկալել Նորին գերազանցություն պարոն Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Այսօր շատ հետաքրքիր երկխոսություն տեղի կունենա։ Վարչապետը ղեկավարում է իր երկիրը՝ սկսած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից, որը մեծ ժողովրդավարական փոփոխություն բերեց Հայաստանի համար։ Այդ ժամանակից ի վեր նա իր երկիրն առաջնորդել է ալեկոծ ժամանակահատվածի միջով, անցկացրել է արտահերթ ընտրություններ 2021-ին: Լինելով մասնագիտությամբ լրագրող, պարոն վարչապետն այժմ փորձում է Հայաստանի և նրա ապագայի համար գրել նոր պատմություն։ Ապագա, որտեղ կլինի խաղաղություն և նորմալ հարաբերություններ հարևանների հետ, հարգանք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ և ապագա, որտեղ Միացյալ Նահանգները, Արևմուտքը, Եվրոպան հետաքրքրված կլինեն Հայաստանի հետ համագործակցությամբ։ Արդեն գոյություն ունի նոր ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերություն, ինչը մեծ քայլ առաջ է Հայաստանի ապագայի և Վաշինգտոն-Երևան հարաբերությունների համար։ Ընդունեք շնորհավորանքներս՝ վարչապետ Փաշինյան ու Արտաքին գործերի նախարար Միրզոյան, այս զարգացման համար։ Այս համագործակցությունն ակնհայտորեն բխում է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի շահերից։ Այսպիսով, հրավիրում եմ պարոն վարչապետին ամբիոնից ելույթ ունենալու, ինչից հետո տեղի կունենա քննարկում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի պրն. Հերբսթ, վերլուծական կենտրոնների հարգելի ներկայացուցիչներ, Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձեզ հետ քննարկելու հնարավորության համար։ Հայաստանի Կառավարությունը որդեգրել է մի արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության առանցքում Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է։

Երբ մենք մտածում էինք, թե որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության։ Այժմ մենք գործում ենք այս բանաձևի շրջանակներում։ Իհարկե, մենք առաջին հերթին կենտրոնացած ենք մեր տարածաշրջանային հարաբերությունների վրա, որովհետև թե որքանով կլինենք անկախ, անվտանգ, որքանով մեր անվտանգության համակարգը կլինի հուսալի, կախված է նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կունենանք մեր տարածաշրջանում։

Գիտեք, որ մեր երկրի չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, ես խոսում եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանների մասին։ Մենք ունենք ևս երկու սահման՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, այս երկու սահմանները մեզ համար շատ կարևոր են, մենք համագործակցում ենք, ունենք լավ հարաբերություններ մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, բայց մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։

 

Նախորդ տարիներին հսկայական առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Որպեսզի այս առաջընթացն ըմբռնելի լինի ձեզ համար, գիտեք, որ հիմա մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար։

 

Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Մյուս կողմից մենք խորացնում ենք համագործակցությունը տարածաշրջանային այլ գործընկերների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, կա միջազգային մի իրավիճակ, որը խոչընդոտում է մեր հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, և այս հանգամանքները բոլորին հայտնի են, ես չեմ նշի դրանք։ Բայց կարծում եմ` մեզ հաջողվում է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, իսկ մյուս կողմից զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Իհարկե, հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ` շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա։

Մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ես Եվրասիական տնտեսական միությունում մեր հարաբերությունները կգնահատեի նորմալ։ Եվրասիական տնտեսական միությունը գործում է և մենք աշխատում ենք դրա շրջանակներում։ Մյուս կողմից, մենք կասեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որն անվտանգային մեր հիմնական գործընկերն էր։ Այս որոշումը կայացնելու պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու իր պարտականությունները։

 

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ այժմ մենք գտնվում ենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ, սկսած տնտեսությունից` մինչև անվտանգություն։

Գիտեք, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և անցած տարի Եվրամիության հետ մեր հարաբերություններում մի շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Սկսած 2022 թվականից քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայված է Հայաստան-Ադրբեջան սահմանին, և սա առաջին անգամն է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգում։ Մենք զարգացնում ենք համագործակցությունը Եվրամիության հետ։ Վերջերս մեկնարկեցինք վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և հույս ունենք այն ավարտին հասցնել հնարավորինս արագ։

 

Եվրամիությունը կայացրել է ևս մեկ շատ կարևոր որոշում՝ ներառելով Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամում, ինչը նույնպես շատ կարևոր քաղաքական որոշում է։ Վերջերս մենք ստորագրեցինք Ռազմավարական համագործակցության կանոնադրությունն ԱՄՆ-ի հետ, ինչը նույնպես շատ կարևոր որոշում է։ Մենք հույս ունենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել։

Մենք ակտիվորեն աշխատում ենք արտաքին քաղաքականության առումով, և բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության իրագործումը պրոցեսի մեջ է: Ես կարծում եմ` մենք դա անում ենք բավականին արդյունավետ կերպով։ Անկեղծ ասած, կարող եմ ասել, որ չնայած բոլոր մարտահրավերներին, մենք ի վիճակի ենք եղել բարձրացնել մեր անկախության ու ինքնիշխանության մակարդակը, և ես սովորաբար ասում եմ, որ Հայաստանը դառնում է ավելի ու ավելի անկախ երկիր, ինչը շատ կարևոր է։ Այն մեզ համար բացում է նոր հնարավորություններ, բայց մյուս կողմից, իհարկե, բերում է նոր մարտահրավերներ։

 

Ակնհայտորեն, այս օրերին միջազգային քաղաքականության մեջ կան բազմաթիվ մարտահրավերներ, մասնավորապես՝ Հայաստանի համար, ինչը մենք զգում ենք, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ բացվում են նոր հնարավորություններ, և մեր առաջադրանքն է կառավարել բոլոր մարտահրավերներն ու օգտվել հնարավորություններից այնքանով, որքանով հնարավոր է։

 

Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ հիմա Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է։ Սա շատ կարևոր է և միջազգային հանրությունն ընդունում է այս փաստը։ Կարծում եմ` այս հանգամանքը, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, շատ կարևոր ազդեցություն ունի մեր արտաքին քաղաքականության վրա, որովհետև երբ երկիրը ժողովրդավարական է, ակնհայտորեն այն փորձելու է խորացնել համագործակցությունը մյուս բոլոր ժողովրդավարական երկրների հետ, և մենք հույս ունենք մեր այս ձգտումը երկկողմանի կլինի։ Փաստացի մենք դա տեսնում ենք և գնահատում։

 

Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Իհարկե, ինչպես ամենուր, ժողովրդավարությունը բերում է մարտահրավերներ, բայց նաև բացում է հնարավորություններ, և մենք փորձում ենք կառավարել բոլոր մարտահրավերները, այդ թվում` ներքին, և օգտագործել բոլոր հնարավորությունները մեր երկիրը զարգացնելու նպատակով՝ կենտրոնում պահելով առաջին հերթին անվտանգային օրակարգը։

 

Բայց որպես անվտանգության ամենակարևոր շարունակություն մենք տեսնում ենք բարգավաճումն ու երջանկությունը, ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգը և, ընդհանուր առմամբ, մեր քաղաքացիների հաջողությունը։ Մենք ուզում ենք, որպեսզի նրանք զգան, որ ժողովրդավարությունն իրապես գործոն է, որն ունակ է ապահովել անվտանգություն, բարգավաճում, ավելի ու ավելի հնարավորություններ բոլոր քաղաքացիների ու Հայաստանում ապրող բոլոր մարդկանց համար։ Մենք հույս ունենք, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանը կդառնա ավելի գրավիչ երկիր ներդրումների, ապրելու, այցելելու համար։ Սա է մեր քաղաքականությունը, որ մենք փորձում ենք առաջ տանել։

 

Իհարկե, մենք զգում ենք, որ Հայաստանի տեսանելիությունը՝ որպես ժողովրդավարական երկիր աճում է, որը շատ ոգևորող է, բայց մյուս կողմից իհարկե, հույս ունենք ավելի շատ տեսանելիություն ապահովել, ավելի շատ աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից, ժողովրդավարությունում գրանցած Հայաստանի հաջողության պատմությունը, մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների պատմությունը ավելի տեսանելի դարձնել միջազգային հանրության համար, ինչը կարծում եմ` կարող է և կլինի մեր երկրի ու տարածաշրջանի համար կայունության և խաղաղության գործոն։ Ես փորձեցի ներկայացնել ընդհանուր պատկերը մեր երկրի և մեր տարածաշրջանի մասին և հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Շնորհակալություն։ 

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Պարոն վարչապետ, շնորհակալություն այս համապարփակ ելույթի համար։ Ես պարոն վարչապետի հետ կունենամ հակիրճ զրույց, 15 րոպե, ինչից հետո խոսքը կտրամադրեմ լսարանին։ Իմ առաջին հարցին կարծես թե արդեն պատասխանել եք։ Ուզում եմ հարցնել` ինչո՞ւ եք այդպես հաստատակամ գնում դեպի Ադրբեջանի հետ խաղաղության։ Բայց կցանկանայի ևս մեկ հարց տալ։ Կարծում եմ` համոզիչ պատճառներ բերեցիք խաղաղության հասնելու ձեր ուղու համար, բայց հե՞շտ էր արդյոք համոզել Հայաստանի ժողովրդին այս ուղով գնալու համար։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ակնհայտորեն հնարավոր չէ ունենալ իրական և աճող անկախություն, բարգավաճում և անվտանգություն առանց խաղաղության։ Դա ուղղակի անհնար է։ Հայաստանում մարդիկ և քաղաքական ուժերը քննարկում են, թե ինչպե՞ս է հնարավոր և ո՞րն է ամենահուսալի գործիքը մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Սա իսկապես շատ հրատապ և կարևոր հարց է։ Մեր պատասխանն այն է, որ խաղաղությունն է միակ հուսալի գործիքն անվտանգության համար, միակ հուսալի գործիքը բարգավաճման համար խաղաղությունն է։

Խաղաղությունն առանցքային է նույնիսկ ժողովրդավարության համար, որովհետև մենք չենք կարող ունենալ ժողովրդավարություն պատերազմի միջավայրում։ Կարող եմ ասել, որ պատմական գործոններով պայմանավորված, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի առումով։ Բայց մյուս կողմից, եթե ինձ հարցնեիք` ես լավատես եմ, թե վատատես, այդ հարցին ես կպատասխանեի, որ չեմ կարծում, որ մենք պետք է լինենք լավատես կամ վատատես, մենք պետք է լինենք նախաձեռնող, ստեղծագործող և շարունակաբար աշխատենք այդ օրակարգի իրականացման ուղղությամբ։

 

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գործընթացը հաջող կլինի, դրա միակ երաշխիքը համառ աշխատանքն է, ստեղծագործող և նախաձեռնող լինելն է, չհանձնվելն է և շարունակաբար ցանկալիին հասնելու համար աշխատելն է։ Ակնհայտորեն, խաղաղության պոտենցիալ բարիքները կարևոր են ոչ միայն Հայաստանում ապրող մարդկանց համար, այլ ամբողջ տարածաշրջանի, նույնիսկ միջազգային հանրությունը կշահի այդ խաղաղությունից։

Այսպիսով, մենք ընկալում ենք այս գործընթացը որպես մեր ներդրումը համաշխարհային խաղաղությանը, որովհետև ինչպե՞ս է ձևավորվում համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը, երբ հնարավորինս շատ միջազգային հարաբերությունների շահագրգիռ կողմեր ներդրում անեն այդ գործին, աշխատեն այդ ուղղությամբ։ Եվ մենք այս գործընթացին այդ տեսանկյունից ենք նայում, դա ոչ միայն մեր պարտքն է մեր քաղաքացիների հանդեպ, մեր տարածաշրջանի հանդեպ, այլ դա մեր պարտականությունն է միջազգային հանրության, միջազգային կայունության և խաղաղության հանդեպ։

Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ևս այս գործընթացին այդ տեսանկյունից կնայի։ Մենք ակնկալում ենք ստանալ մեր միջազգային գործընկերների աջակցությունը, այս ճանապարհը շարունակելու նրանց խրախուսումը։ Սա է պատճառը, որ փորձում ենք բացատրել մեր բոլոր մտադրությունների նյուանսները մեր միջազգային գործընկերներին։ 

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Շնորհակալություն։ Դուք նշեցիք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում խաղաղության պայմանագրի 17 կետից 15-ի մասով համաձայնության եք հասել։ 2-ի մասով դեռ ոչ։ Լինելով անկեղծ, բայց պահպանելով դիվանագիտական էթիկան, կարծում եմ` բանակցությունները դեռ երկար կտևեն, եթե Բաքվի իշխանությունները հետաքրքրված չլինեն մի խաղաղությամբ, որը հաղթանակ կլինի երկու կողմերի համար, ինչպես հարցին մոտենում է Ձեր Կառավարությունը։ Խնդրում եմ խոսեք այդ երկու կետերի մասին, որոնց շուրջ դեռ պետք է հասնել համաձայնության և համաձայնության հասնելու հեռանկարների մասին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում և հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։ Այսինքն, եթե մենք սահմանազատել ենք տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, մենք մեր առաջարկը ներկայացրել ենք գրավոր կերպով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։

Մյուս կետը վերաբերում է մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին։ Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում և կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։ Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից։

Եթե նկատեցիք, սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են։ Այդ նախագծում կային շատ խորը և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։ Օրինակ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա։

Մենք համաձայնեցրել ենք ունենալ մի այնպիսի դրույթ, որ Հայաստանը և Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։ Սա փաստացի ապագա խաղաղության անկյունաքարն է և դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև դա ակնհայտ է դարձնում այն, որ այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար։

 

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Դուք նույնպես ընդունում եք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը։ Այդ նպատակին հասնելու համար ակնհայտ առաջընթաց է գրանցվել, բայց այն դեռևս չի իրագործվել։ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ինչպիսի հեռանկարներ կան։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք կշարունակենք և շարունակում ենք այդ երկխոսությունը։ Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա և մենք շարունակական կապի մեջ ենք։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են և մենք շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։

Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Տարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերըՏարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերը
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններովՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով
ՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորություններըՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորությունները
Փաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասինՓաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին
ԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ալիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի էԱլիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է
Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։
Իրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համարԻրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասին
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններումՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերովՀայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով
Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  
Երևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցերԵրևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցեր
Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էՆախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Պաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցըՊաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցը
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Հայաստանի տարածքում չկա Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
ՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորությունները
Փաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն էՓաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն է
Փորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերինՓորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԱզգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Աշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարմանԱշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարման
Դավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակԴավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակ
«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար
Սևանա լճի ափին   քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։Սևանա լճի ափին քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։
 Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին
Օշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբՕշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբ
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունըՀայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունը
Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»
Հայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղըՀայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղը
Արդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է ՀայաստանումԱրդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է Հայաստանում
ԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձ
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմերՀայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմեր
Վահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՎահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներըՎաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները
Արմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններԱրմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններ
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում             Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում            
ՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցումՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում
Փաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքըՓաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքը
Սարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարըՍարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց