Արմինֆո.Հայ երիտասարդների դաշնակցությունը (ՀԵԴ) բողոքի ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան առջև՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ մայրաքաղաք այցի առնչությամբ:
Ինչպես հաղորդել է ՀՅԴ մամուլի ծառայությունը, երիտասարդները դեսպանատան մոտ են եկել "Գերիները մոռացված են", "Արցախը դավաճանված է", "Ոչ Ցեղասպանության ուրացմանը", "Հայաստանի տարածքը օկուպացված է" պաստառներով: ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներն այդպիսով դատապարտել են Փաշինյանի վարած քաղաքականությունը, որը, նրանց կարծիքով, վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը և ճակատագրի քմահաճույքին է թողնում Արցախի ժողովրդին։
Ինչպես նշվում է ՀՅԴ հաղորդագրության մեջ, նման ցույցերն ընդգծում են աճող դժգոհությունը Սփյուռքի, հատկապես, երիտասարդների շրջանում, որոնք Փաշինյանի գործողություններն ընկալում են որպես ազգային շահերի դավաճանություն:
Վաշինգտոնի "Սեպուհ" կոմիտեն ևս աայդ առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ: "Փաշինյանն ընտրել է Վաշինգտոնը ՝ մեր քաղաքը, և ակնկալում է, որ մենք պատիվ կտանք նրան, մաս կկազմենք նրա ներկայացման մաս և լուռ կընդունենք հայկական հողերի ու կյանքերի հանձնումը, ժողովրդավարության ու արժանապատվության կորուստը։ Սակայն մենք վճռականորեն մերժում ենք նման քաղաքականությունը եւ շարունակում ենք պաշտպանել մեր իրական ազգային արժեքներն ու շահերը", - ասված է «Սեպուհ»-ի հայտարարության մեջ:
Բողոքի նոտա է հայտնել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան Ամերիկայի կենտրոնական վարչության անդամ Նաիրի Շահնազարյանը, ընդգծելով, որ նման նախաձեռնություններն ուղղված են Փաշինյանին ՝ ցույց տալու համար, որ հայրենիքն իրեն չի պատկանում՝ վաճառելու կամ հանձնելու համար: Նա նաև նշել է, որ ակտիվիստներն այս կերպ ցանկանում են Հայաստանի և Արցախի ժողովրդին ցույց տալ իրենց աջակցությունը:
"Հայաստանի անվտանգությունը, Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը և մեր ռազմագերիների ազատ արձակումն այն կարևորագույն հարցերն են, որոնք մենք պետք է պաշտպանենք։ Վաշինգտոնում Փաշինյանը կարող է լռության մատնել այս հարցերը, բայց Հայ երիտասարդների դաշնակցությունը միշտ առաջին գծում կլինի դրանց բարձրաձայնման համար պայքարում: Նրա անխոհեմ քաղաքականությունը մեզ հասցրեց ցեղասպանության Արցախում և մեր հողերի զավթման։ Մենք մտահոգված ենք, որ Հայաստանի իշխանությունները, շարունակելով այդ ճանապարհը, կարող են հանգեցնել Հայաստանի կորստին", - ամփոփել է Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ԱՄՆ - ում ՀՀ դեսպանությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև կապերի հանձնաժողովի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի և Վաշինգ0տոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի հետ: Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի նաեւ Վաշինգտոնում կայանալիք Կրոնական ազատությունների 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին, ինչպես նաեւ "Ազգային աղոթքի նախաճաշին": Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ: