

Սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան Թուրքիայի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որն զգացվել է Հայաստանում:
Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում: -



