Արմինֆո. Հայաստան է ժամանել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունը: Այդ մասին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
"Էքս-ան-Պրովանս, Կալվադոս, Կլամար, Լիոն, Ռուասի-Պե-դե-Ֆրանս. ինձ համար հաճելի էր Ֆրանսիայի դեսպանատանը հյուրընկալել տեղական իշխանությունների պատվիրակությանը, որը հրավիրված է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և ՄԱԶԾ-ի կողմից", - գրել Է դիվանագետը՝ Twitter-ում (X):
Ֆրանսիական պատվիրակության այցը մեկնարկել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկների խոնարհմամբ: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակների հիշատակին: