Արմինֆո. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին զգուշացնում է Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ մտած միգրացիոն նոր կարգավորումների մասին:
«Ինչպես տեղեկացվել է նստավայր պետության իրավասու մարմինների կողմից, ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակին վերաբերվող ՌԴ օրենսդրության մեջ կատարվել են միգրացիոն կանոնների մի շարք փոփոխություններ, որոնք նախատեսում են ինչպես կացության օրինական կարգավիճակ չունեցող օտարերկրացիների նկատմամբ տուգանք, վտարում կամ մուտքի արգելք սահմանելու նոր ընթացակարգեր, այնպես էլ սահմանված ժամկետում՝ 2025թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը, կարգավիճակի օրինականացման հնարավորություն: Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով.
http://publication.pravo.gov.ru/document/0001202412300002 », - ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունում: