Արմինֆո. Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչիի և երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Բանակցությունների մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Սակայն, ըստ Mehr-ի, այցի շրջանակներում Հաջիևը հանդիպել է նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ:
"Հաջիևի հետ հանդիպման ժամանակ մենք մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ և, հատկապես, ընդգծեցինք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը", - հանդիպումից հետո գրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
Ալիևի խորհրդականը հանդիպել է նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մեհդի Սանայիի հետ:
Այս այցն իրականացվել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնական հրավերով: