Արմինֆո. Երևանում փետրվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։