Արմինֆո. Թող իրենք հրապարակեն, հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությանն ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կոչին ՝ հրապարակել Քի Ուեսթի փաստաթղթերը, «որոնք իրականում դրված էին բանակցությունների սեղանին, եւ որոնք Հայաստանի իշխանություններն իսկապես քննարկել են եւ պատրաստ էին ստորագրել»:
"Այդ փաստաթղթերն իրենց տրամադրության տակ են, դրանք գաղտնիության կնիք չունեն", - ասել է Փաշինյանը՝ հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, որքան էլ զարմանալի լինի, գործող իշխանությունը չի տիրապետում բանակցությունների վերաբերյալ տեղեկատվության ողջ ծավալին, փաստաթղթերը ստիպված ենք հավաքել կտոր-կտոր, նույնիսկ, որոշ փաստաթղթեր նրան են փոխանցվում մասնավոր անձանց կողմից:
Ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը հրապարակել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը առանձնազրույցի ձեւաչափով, առանց միջնորդների, պայմանավորվել են կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ տարածքների փոխանակման միջոցով. Մեղրին՝ Արցախի դիմաց: