


Արմինֆո.Ռուսաստանը որոշակի մտահոգություն ունի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի կապակցությամբ։ Ընդ որում, մեր երկխոսությունը, Մոսկվայի հետ մեր շփումը երբեք սպառնալիքների լեզվով չի եղել և չի լինի։ Այդ մասին հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատել է "ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին" օրենքի նախագիծը: Հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնող խմբի առաջարկած փաստաթղթին: Այժմ օրինագիծը կքննարկվի Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում:
Ինչպես հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից հանրապետության դուրս գալուն եւ այդ երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը:
Ընդ որում, ինչպես կարծում է Փաշինյանը, պետք է զգոն լինել, որպեսզի ԵԱՏՄ շրջանակներում չարվեն քայլեր, որոնք կարող են կասկածի տակ դնել միության բովանդակությունը: <Արդեն արվել են քայլեր, որոնք կասկածի տակ են դրել ՀԱՊԿ գործունակությունը։ Ինչը նաև պատճառ դարձավ կառույցում ՀՀ անդամակցության սառեցման։ Ամեն ինչ փոխադարձ է>, - նշել է նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերին, թե ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանի արտահանումը կկրճատվի 80 տոկոսով, Փաշինյանը նշել է. "Ինչ-որ շուկայի 50 տոկոսը կկորցնենք, մյուս շուկայի 100 տոկոսը կգտնենք":



