


Այսօր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվելու է պատգամավոր Տ. Ուրիխանյանի հեղինակած «կուսակցությունների մասին» օրենքում փոփոխության նախագիծը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակից, այն նպատակ ունի վերացնելու կուսակցությունների գրանցմանը խոչընդոտող բյուրոկրատական արգելքը:
Աղբյուրի համաձայն, այս շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների, պետական իրավական հարցերով և տնտեսական հարցերով հանձնաժողովներում քննարկվելու են չորս օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակը մի շարք ոլորտներում օրենսդրական կարգավորումներ ապահովելն է: Դրանք են՝ «Կուսակցությունների մասին» օրենքում, «Ընտրական» օրենսգրքում, «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և «Լիցենզավորման մասին» օրենքում իրականացվող փոփոխությունները:



