Արմինֆո. Երևանի ավագանին միաձայն որոշում է կայացրել հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ սահմանելու մասին: Մասնավորապես, նախագծին կողմ է քվեարկել ավագանու 33 անդամ, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այդ առնչությամբ ընդգծել է, որ այսօր ավագանին կայացնում է որոշում, որը պահանջել է ժողովուրդը: «Ես այստեղ հետքայլ կամ ամոթալի բան չեմ տեսնում։ Որովհետև ժողովրդավարության կարևոր գործոններից մեկը հենց այն է, որ ժողովրդի ձայնը լսելի լինի իշխանությունների համար, և իշխանությունը հնարավորինս կատարի իր ժողովրդի պահանջները>, - ասել է նա։
Ընդ որում, քաղաքապետը հաամոզմունք է հայտնել, որ ինչ-որ պահից, հաշվի առնելով անլիմիտ տրանսպորտային փաթեթները միասնական տոմսային համակարգի շրջանակում, քաղաքացիները կշրջեն քաղաքում՝ արդեն չսպասելով այդ "իրենց միակ ավտոբուսին": Այլ քաղաքներում, ինչպես նշել է Ավինյանը, մարդիկ չեն մտածում մեկ ուղեւորության մասին, այլ հաշվարկներ են կատարում, թե ամսական կամ տարեկան փաթեթը որքան կարժենա իրենց համար: «Համոզված եմ, որ ինչ - որ պահից մենք կմոռանանք մեկ ուղեւորության մասին և կանցնենք նոր ձևաչափի», - ասել է նա:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հայտարարություններին՝ քաղաքապետը նշել է, որ վերջիններիս նպատակը իշխանությունների և ժողովրդի միջև առկա կապը խզելն է: