Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ Երևանի կողմից միջազգային դատական ատյաններից հայցերը հետ կանչելուց հետո Բաքուն նույն հարցերը չի բարձրացնի երկկողմ հարաբերություններում: Այսպես, հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագրին, հիշեցրել է, որ փաստաթղթի 17 կետերից 15-ն արդեն համաձայնեցված են։
Երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Երևանն արդեն հանդես է եկել առաջարկություններով։ "Դրանցից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչների չտեղակայմանը։ Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի արդեն սահմանազատված հատվածների նկատմամբ", - պարզաբանել է նա։
Փաշինյանը նշել է, որ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելու խնդիր կա, ինչը որոշակի պայմաններում կարող է ընդունելի լինել Երևանի համար:
<Մենք պետք է վստահ լինենք, որ ոչ միայն ինչ-որ բան հետ է կանչվում միջազգային ատյաններից, այլև, ընդհանրապես, հրաժարվում ենք վեճերից: Հակառակ դեպքում՝ կարող են առաջանալ իրավիճակներ, երբ մենք ինչ-որ հարց հետ ենք վերցնում, նույնն անում է Ադրբեջանը, այսինքն, պայմանավորվում ենք միջազգային ատյաններ հայց չներկայացնել, բայց հետո Ադրբեջանը կարող է այդ հարցը բարձրացնել երկկողմ հարաբերություններում, ինչը սպառնում է էսկալացիաներով։ Իսկ ադսպես մենք ռիսկերը կառավարելի ենք դարձնում, փակում ենք էսկալացիայի ճանապարհը։
Ըստ այդմ, եթե մենք հրաժարվում ենք հայցերից, ու թեև կան նուրբ հումանիտար հարցեր, ապա այդ ճանապարհը կարող է ընդունելի լինել մեզ համար, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ", - ասել է նա ։