Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը չի կարողացել վերադարձնել "ժողովրդից թալանածը", ինչպես խոստացել էր 2018 թվականի "թավշյա հեղափոխությունից" հետո, քանի որ "թալանածը տարբեր վայրերում է":
"Եթե 2018 թվականից ամենօրյա ռեժիմով մենք գնայինք թալանածի հետևից, ապա, նույնիսկ, այդ դեպքում մենք չէինք կարողանա վերադարձնել ամեն ինչ, քանի որ այն կենտրոնացած է տարբեր վայրերում", - ասել է նա հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ անշարժ գույքի ընդհանուր շուկայական արժեքը և 2023-2024 թվականների ընթացքում պետությանը վերադարձված դրամական միջոցները կազմում են շուրջ 30 մլն դոլար: "Մասնավորապես, պետական և հանրային շահերի պաշտպանության իրավասությունների շրջանակներում 2023-2024 թվականներին ՀՀ կամ համայնքի սեփականության իրավունքները գրանցվել են 8 անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ", - ասել էր Վարդապետյանը: