Արմինֆո.Հայաստանն Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկներ ու լուծումներ է ներկայացրել՝ ակնկալելով Բաքվի կառուցողական արձագանքը։ Այդ մասին հունվարի 30 - ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Հայաստանը վերահաստատում է իր վճռականությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգն իրականացնելու հարցում և ակտիվ ջանքեր է գործադրելու այդ ուղղությամբ: Փաշինյանը նշել է, որ Կոբախիձեի հետ բանակցությունների ընթացքում վերջինիս է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունները: Մասնավորապես, խոսքը գնում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների անմիջական հարևանությամբ գործընթացը վերսկսելու պայմանավորվածության մասին։
Փաշինյանը նաև նշել է, որ Կոբախիձեի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանների սահմանազատումը: Նրա խոսքով ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ ջանքեր ուղղել այդ հարցի լուծմանը