Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թևոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: Այդ մասին Արմինֆո-ին հաղորդեցին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից:
Հիշեցնենք, որ հայոց բանակի պայմանագրային ծառայության 40-ամյա զինծառայող Հայկ Թևոյանը զոհվել է սեպտեմբերի 3-ի գիշերն ադրբեջանական ԶՈՒ կողմից Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման արդյունքում: