Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 30-ին Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես հաղորդել Է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը, երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր և միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստի օրակարգը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և խաղաղության գործընթացը: Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը ՝ աջակցելու երկխոսությանը և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը, նշելով, որ դա կարևոր գործոն է երկրների կայուն զարգացման համար:
Ընդգծվել է նաև, որ տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստը հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու համար:
Իրակլի Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վրաստան:
Նշենք, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի ստացվել: