Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել 2020թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած խաղաղ բնակիչների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Ծրագիրը շարունակելու մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստում:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, խոսքը 11 ընտանիքի մասին է, որոնցից յուրաքանչյուրը կստանա ամսական 300 հազարական դրամ: Օգնություն ստանալու համար նրանք պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը՝ ներառյալ։
6.6 մլն դրամ արժողությամբ ծրագրի հաստատումը, որը կհատկացվի երկրի պետական բյուջեից, կբարելավի անհետ կորած խաղաղ բնակիչների ընտանիքների նյութական վիճակը: