Արմինֆո. Երևանում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-4-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։