


Արմինֆո.Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Արտգործնախարարությունում տեղի կունենա Բոչորիշվիլիի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:



