Արմինֆո.Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարությունները հաջորդ իշխանությունները պետք է որակեն որպես պետական դավաճանություն՝ հեղինակին և այդ հայտարարությունները սատարողներին ամբողջական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ հայ ժողովրդին միտումնավոր տառապանք պատճառելու և հայ ազգի պատմությունը խեղաթյուրելու և ուրանալու համար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը և այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որ նման հակապետական և ազգուրաց իշխանություն այլևս երբևէ Հայաստանում չձևավորվի։
Հազարամյակների բովով անցած հայ ժողովուրդը չի հասել մեր օրեր, որ այսպիսի անփառունակ վախճան ունենա իր ազգի վատագույնների ձեռամբ։ Սրան վերջ տրվելու է այլևս երբե՛ք չկրկնվելու հանձնառությամբ», - գրել է Թանդիլյանը։