Երկուշաբթի, 27 Հունվարի 2025 13:07
Մարիաննա Մկրտչյան

Ճշմարտության ուրացում. Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի որակազրկող դիտողությունները. Օսկանյան

Ճշմարտության ուրացում. Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի որակազրկող դիտողությունները. Օսկանյան

Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցով նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունն ու վիթխարիությունը, ոչ միայն ցնցող են, այլև անընդունելի Հայաստանի որևէ ղեկավարի համար: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

 

«Ակնարկելով, որ միգուցե հայերն իրենք են նաև պատասխանատու տեղի ունեցածի համար՝ Փաշինյանը կրկնում է Ցեղասպանության ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը։ Պատմական ճշմարտության և ազգային արժանապատվության այս ուրացումը Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի անարագանք է։

 

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առավել մանրակրկիտ փաստագրված ոճրագործություններից է։ Ապացույցներն անհերքելի են. օսմանյան պաշտոնական փաստաթղթերը հստակ ուրվագծում են հայերին ոչնչացնելու ծրագրերը, վերապրածների, օտարերկրյա դիվանագետների և միսիոներների վկայությունները մանրամասնում են զանգվածային սպանությունները, բռնի տեղահանությունները և սովամահությունը, իսկ ժողովրդագրական տվյալներն անառարկելիորեն ցույց են տալիս Անատոլիայում հայկական համայնքների գրեթե լիակատար բնաջնջումը։ Այս փաստերը կասկածի տակ դնելը մտավարժանքի կամ բանավեճի հարց չէ, այլ բազմաթիվ գիտնականների, միջազգային կազմակերպությունների, պետությունների ու հենց հայ ժողովրդի կողմից հաստատված աներկբա իրողության դիտավորյալ անտեսում։

 

Թուրքիան տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունը ժխտելու համար ապավինել է մանրակրկիտ մոգոնած պատումին՝ մարդկայնության դեմ ոճիրը ներկայացնելով որպես «պատերազմական ժամանակաշրջանի փոխադարձ տառապանք», ապացույցների մերժումը դարձնելով պետական քարոզչություն ու ագրեսիվ լոբբինգ անելով ճանաչման դեմ։ Փաշինյանը տարօրինակ կերպով թութակում է սա՝ կասկածի տակ դնելով պատմական հաստատված իրողությունները և պառակտում սերմանելով Հայաստանի ու աշխարհի հայության շրջանում։ Առաջարկելով, որ հայերը պետք է հետաքննեն Ցեղասպանության «պատճառները»՝ նա մեղքը ոճրագործից տեղափոխում է զոհի վրա՝ խորամանկ հնարք, որը հաճախ են օգտագործում ցեղասպանության ժխտողները։

 

Այսօրինակ հռետորաբանությունը զուտ պատմական ռևիզիոնիզմ չէ, այն բարոյական ուրացում է։ Որպես վարչապետ՝ Փաշինյանին վստահված է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնությունը և իր ժողովրդի ժառանգությունը։ Սակայն նրա խոսքերը խարխլում են հենց այդ պատասխանատվությունը։ Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը և սասանել հայ ազգի միասնությունը։ Սա դավաճանություն է, որը չի կարող ներվել կամ անտեսվել։

 

Ղեկավարությունից պահանջվում է բարոյական հստակություն, հատկապես Հայաստանի նման երկրի դեպքում, որի ժամանակակից ինքնությունը խարսխված է Ցեղասպանության և դրա հետևանքների վրա։ Ղեկավարը, որը կասկածի տակ է դնում պատմության այդ բախտորոշ էջը, չի կարող ներկայացնել հայ ժողովրդին։ Նման վարքագիծը Փաշինյանին ոչ միայն որակազրկում է որպես ղեկավարի, այլև լուրջ հարցեր բարձրացնում նրա շարժառիթների վերաբերյալ։ Սա Թուրքիայի հետ դիվանագիտության մոլորյալ փո՞րձ է, թե՞ պառակտում սերմանելու ցինիկ խաղ։ Ինչ էլ լինի պատճառաբանությունը, այն պախարակելի է։

 

Հայոց ցեղասպանությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն վերք է, որը շարունակում է ձևավորել մեր ինքնությունը և տեղը աշխարհում։ Ցանկացած հայ ղեկավարի բարոյական պարտքն է հարգել այդ պատմությունը և պայքարել ճանաչման ու արդարության համար։ Փաշինյանի հայտարարությունները այդ պարտքի ուրացում են և անարգանք զոհերի հիշատակին։ Դրանք վտանգում են ճանաչման ու պատասխանատվության տասնամյակների ջանքերը։

 

Երկրի ղեկավարի կողմից ժխտողական խոսույթի գործածումը կրկին վկայում է, որ նա կորցրել է Հայաստանը ղեկավարելու բարոյական իրավունքը։

 

Հայաստանը արժանի է առաջնորդի, որը կպաշտպանի իր ժողովրդի արժանապատվությունն ու պատմությունը, ոչ թե կասկածի տակ կդնի այն», - գրել է նախկին արտգործնախարարը։

 

Նշենք, որ Հայաստանի վարչապետը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության փաստը: "Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է դա տեղի ունեցել ։ Եվ ինչպես ընդունեցինք, ում միջոցով ընդունեցինք. ինչպես եղավ, որ 1939 թվին չկար Հայոց ցեղասպանության օրակարգ, իսկ 1950 թվին այն հայտնվեց: Թե ինչպես է դա տեղի ունեցել, մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք", - նշել է Հայաստանի վարչապետը։ Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ նա, հավանաբար, կամ տեղյակ չէ, որ «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ է դրվել ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինի կողմից՝ միայն 1944 թվականին, կամ էլ նա նպատակասլաց կերպով փորձում է ստեղծել պատում այն մասին, որ "այդ հարցն արհեստականորեն բարձրացվել է Խորհրդային Միության կողմից՝ Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու համար"։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգն առաջ մղելու հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առանձնաշնորհը չէ: Այնուհետև նա կրկնել էր Անկարայի կողմից տասնամյակներ շարունակ առաջ քաշված պատումներն այն մասին, թե այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները։ Փաստորեն, այդ հայտարարությամբ Միրզոյանը վերահաստատել էր փորձագետների մտավախություններն առ այն, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչի կգնան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ընդ որում, ոտնահարելով սեփական ազգային շահերը, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասով։-

 

 

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Հայերն ամեն տարի ապրիլի 24-ին հիշում են ողբերգության զոհերին ։ Թուրքիան ավանդաբար հերքում է ավելի քան 1,5 միլիոն հայերի զանգվածային բնաջնջման մեղադրանքները։ Հայ ժողովրդի ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: 1965 թվականին ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր։ Այնուհետև այդ փաստը ճանաչել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ-ը, Սիրիան, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանԳագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Հայաստանի ԱԽ քարտուղարը մի շարք հանդիպումներ է անցկացրելՀայաստանի ԱԽ քարտուղարը մի շարք հանդիպումներ է անցկացրել
Փոխվել է Վահագն Չախալյանի նկատմամբ խափանման միջոցը. տնային կալանքի փոխարեն նշանակվել է վարչական հսկողությունՓոխվել է Վահագն Չախալյանի նկատմամբ խափանման միջոցը. տնային կալանքի փոխարեն նշանակվել է վարչական հսկողություն
Եվս մեկ դատավոր հրաժարվել է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ գործըԵվս մեկ դատավոր հրաժարվել է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ գործը
Անդրեյ Կոլեսնիկը ՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի դերի մասին. Անդրեյ Կոլեսնիկը ՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի դերի մասին. "Հայաստանը՝ առանց իր ավանդական դաշնակցի, "կխժռեն"
ՌՀՄ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ ՝ Գագիկ Ծառուկյանի ՌՀՄ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ ՝ Գագիկ Ծառուկյանի "գործով" այսօր նշանակված դատական նիստի առնչությամբ
ԶԼՄ․ ԶԼՄ․ "88" սուպերմարկետների ցանցի դեմ քրեական գործ է հարուցվել
Պյոտր Պավելը բարձր է գնահատել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու Հայաստանի ձգտումըՊյոտր Պավելը բարձր է գնահատել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու Հայաստանի ձգտումը
ԲՀԿ մամուլի քարտուղար. Հայկական ձեռնարկությունները փակելով Հայաստանի իշխանությունները երկիր են հրավիրում ադրբեջանաթուրքական կապիտալըԲՀԿ մամուլի քարտուղար. Հայկական ձեռնարկությունները փակելով Հայաստանի իշխանությունները երկիր են հրավիրում ադրբեջանաթուրքական կապիտալը
Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքից. վարչապետՀայաստանը մտադիր չէ հրաժարվել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքից. վարչապետ
Երևանում կանցկացվի Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարԵրևանում կանցկացվի Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Ավարտվել է թմրամիջոցը կուլ տալու եղանակով Հայաստան անցկացնելու փորձ կատարած հինգ անձանց վերաբերյալ նախաքննությունըԱվարտվել է թմրամիջոցը կուլ տալու եղանակով Հայաստան անցկացնելու փորձ կատարած հինգ անձանց վերաբերյալ նախաքննությունը
Փաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չի ունեցել և չունիՓաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չի ունեցել և չունի
Ալեն Սիմոնյան ․ Ալեն Սիմոնյան ․ "Ո՞վ է խոսում Տիգրանաշենի հանձնման մասին։ Փաշինյանն, ուղղակի, այն այլ անունով է կոչել"
Դատարան են ներկայացվել 59 քաղաքացուց 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակելու և ևս 19 քաղաքացուց 38 միլիոն 879 հազար դրամ հափշտակելու փորձ կատարած անձանց դեմ հարուցված քրեական գործի նյութերըԴատարան են ներկայացվել 59 քաղաքացուց 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակելու և ևս 19 քաղաքացուց 38 միլիոն 879 հազար դրամ հափշտակելու փորձ կատարած անձանց դեմ հարուցված քրեական գործի նյութերը
Փաշինյան. Հայաստանում Նիկոլ Փաշինյանի սրտին մոտ օլիգարխ չկա, և Նարեկ Մամեդյարդյանը բացառություն չէՓաշինյան. Հայաստանում Նիկոլ Փաշինյանի սրտին մոտ օլիգարխ չկա, և Նարեկ Մամեդյարդյանը բացառություն չէ
Վարչապետ․ Հայաստանի սահմանադրությունը հայ-ադրբեջանական օրակարգի հարցերի թվում չէՎարչապետ․ Հայաստանի սահմանադրությունը հայ-ադրբեջանական օրակարգի հարցերի թվում չէ
Քաղաքագետ․ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների մոդելը փլուզվել էՔաղաքագետ․ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների մոդելը փլուզվել է
Փաշինյան. Մենք չենք կարծում, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսականորեն կարևոր էՓաշինյան. Մենք չենք կարծում, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսականորեն կարևոր է
Ռեֆորմիստական կուսակցության առաջնորդ. Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցըՌեֆորմիստական կուսակցության առաջնորդ. Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը
Սպիտակի երկրաշարժի գոտում բնակվող 15 ընտանիք կկարողանա օգտվել պետական բնակարանային օգնության ծրագրիցՍպիտակի երկրաշարժի գոտում բնակվող 15 ընտանիք կկարողանա օգտվել պետական բնակարանային օգնության ծրագրից
Հայաստանի իշխանությունները մտադիր են ակտիվացնել պայքարը ընտանեկան բռնության դեմՀայաստանի իշխանությունները մտադիր են ակտիվացնել պայքարը ընտանեկան բռնության դեմ
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե. Արտաքսումը չի կարող լինել Արցախի պատմության վերջին գլուխըԼեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե. Արտաքսումը չի կարող լինել Արցախի պատմության վերջին գլուխը
Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Ատոմային անվտանգության կարգավորման կոմիտեի (ԱԱԿԿ) նախագահ՝ կառավարության որոշմամբԽաչատուր Խաչիկյանը նշանակվել է Ատոմային անվտանգության կարգավորման կոմիտեի (ԱԱԿԿ) նախագահ՝ կառավարության որոշմամբ
Անդրանիկ Թևանյան՝ նախնական կալանքի կենտրոնից. Հայաստանի համար հիմնական հիբրիդային սպառնալիքը Փաշինյանի քաղաքականությունն է, որը սպասարկում է ադրբեջանա-թուրքական օրակարգըԱնդրանիկ Թևանյան՝ նախնական կալանքի կենտրոնից. Հայաստանի համար հիմնական հիբրիդային սպառնալիքը Փաշինյանի քաղաքականությունն է, որը սպասարկում է ադրբեջանա-թուրքական օրակարգը
Վրաստանում տեղի ունեցավ ևս մեկ երկրաշարժ, որը զգացվեց նաև Հայաստանում։
Օվերչուկ. Եվրոպական Միությանը անդամակցելու հարցը Երևանն ինքը կորոշիՕվերչուկ. Եվրոպական Միությանը անդամակցելու հարցը Երևանն ինքը կորոշի
Լավրով. Հայաստանի ցանկությունը՝ անդամակցել Եվրամիությանը, շուտով կանհետանաԼավրով. Հայաստանի ցանկությունը՝ անդամակցել Եվրամիությանը, շուտով կանհետանա
Զախարովա. Ռուսաստանի հետ Հայաստանի կողմից վիզաների հնարավոր ներդրումը կլինի Երևանի դեմ ուղղված քայլԶախարովա. Ռուսաստանի հետ Հայաստանի կողմից վիզաների հնարավոր ներդրումը կլինի Երևանի դեմ ուղղված քայլ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա ԴիլիջանումՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա Դիլիջանում
Դավիթ Իվանյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալԴավիթ Իվանյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հայաստանում սարսափելի վթար է տեղի ունեցել. զոհվել է 5 մարդՀայաստանում սարսափելի վթար է տեղի ունեցել. զոհվել է 5 մարդ
ՊԵԿ-ի կալանավորված նախկին ղեկավարի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ. պաշտպանական թիմն ահազանգում է նրա կյանքին սպառնացող վտանգի մասին և պահանջում թույլատրել բուժումն արտերկրումՊԵԿ-ի կալանավորված նախկին ղեկավարի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ. պաշտպանական թիմն ահազանգում է նրա կյանքին սպառնացող վտանգի մասին և պահանջում թույլատրել բուժումն արտերկրում
ՆԳՆ․ Հանրապետությունում նվազել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, թեև պատահարների թիվն ավելացել էՆԳՆ․ Հանրապետությունում նվազել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, թեև պատահարների թիվն ավելացել է
ԱԺ պատգամավոր․ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվիԱԺ պատգամավոր․ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվի
Գագիկ Բաղունց. Հայաստանի իշխանությունների ճնշումների պայմաններում հնարավոր չէ կազմակերպել Արցախի խորհրդարանի նոր ընտրություններԳագիկ Բաղունց. Հայաստանի իշխանությունների ճնշումների պայմաններում հնարավոր չէ կազմակերպել Արցախի խորհրդարանի նոր ընտրություններ
Ավարտվել է «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր պատգամավոր․ Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածվ ի մարդու արժանապատվության ոտնահարման գործիքիԸնդդիմադիր պատգամավոր․ Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածվ ի մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի
"Ուժեղ Հայաստանը" Հայաստանի իշխանություններին նախազգուշացրել է հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման առնչությամբ
Սևանա լճի ջրի մակարդակը հասել է վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակինՍևանա լճի ջրի մակարդակը հասել է վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակին
ՀՀԿ փոխնախագահ. Հայաստանում մոլեգնող ահաբեկչության վերաբերյալ ԵՄ լռությունը իրական քաղաքականության դառը դրսևորումն էՀՀԿ փոխնախագահ. Հայաստանում մոլեգնող ահաբեկչության վերաբերյալ ԵՄ լռությունը իրական քաղաքականության դառը դրսևորումն է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարին պատգարակով դատարան բերելու տեսանյութինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարին պատգարակով դատարան բերելու տեսանյութին
Էջմիածնի Մայր Աթոռում խաղաղության աղոթք է մատուցվել՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակինԷջմիածնի Մայր Աթոռում խաղաղության աղոթք է մատուցվել՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին
«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը Բիշքեկում խոստովանեց, որ իր գլխավորած ուժը ձգտում է կանխել Հայաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ հնարավոր հանրաքվեն։«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը Բիշքեկում խոստովանեց, որ իր գլխավորած ուժը ձգտում է կանխել Հայաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ հնարավոր հանրաքվեն։
Փորձագետ. Պարտված իշխանությունների դիրքորոշումը թշնամու հետ հարաբերությունները կարգավորելու հարցում չպետք է ազդի արցախցի փախստականների իրավունքների վրաՓորձագետ. Պարտված իշխանությունների դիրքորոշումը թշնամու հետ հարաբերությունները կարգավորելու հարցում չպետք է ազդի արցախցի փախստականների իրավունքների վրա
Գագիկ Ծառուկյանը կոչ արեց իր պաշտպանության համար ստեղծված Հանրային կոմիտեին պայքարել քաղաքական հետապնդումների ենթարկված բոլոր անձանց իրավունքների համարԳագիկ Ծառուկյանը կոչ արեց իր պաշտպանության համար ստեղծված Հանրային կոմիտեին պայքարել քաղաքական հետապնդումների ենթարկված բոլոր անձանց իրավունքների համար
Սաղաթելյան. Արցախը հայկական է, և արցախցիների վերադարձի իրավունքը բանակցությունների առարկա չէՍաղաթելյան. Արցախը հայկական է, և արցախցիների վերադարձի իրավունքը բանակցությունների առարկա չէ
Քաղաքագետ. ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին սադրիչ օրենքը Հայաստանը գցել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ, որը լի է անդառնալի հետևանքներովՔաղաքագետ. ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին սադրիչ օրենքը Հայաստանը գցել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ, որը լի է անդառնալի հետևանքներով
Նիկոլ Փաշինյանն ազատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի երկու փոխնախարարներիՆիկոլ Փաշինյանն ազատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի երկու փոխնախարարների
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ Եռաբլուրում գտնվող «Արցախի կանչը» հուշահամալիրում ծաղիկներ դրվեցինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ Եռաբլուրում գտնվող «Արցախի կանչը» հուշահամալիրում ծաղիկներ դրվեցին
«Ուժեղ Հայաստան». Անհնար է իրական խաղաղություն կառուցել առանց արցախահայերի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի պաշտպանության«Ուժեղ Հայաստան». Անհնար է իրական խաղաղություն կառուցել առանց արցախահայերի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի պաշտպանության
Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց էՀայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է
ՀՀ նախկին ֆինանսների նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ նախկին ֆինանսների նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է երկու ամսով
ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը որակել է որպես «շատ լավ»ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը որակել է որպես «շատ լավ»
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեական գործով նախաքննությունն ավարտվել էՀՀ պաշտպանության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեական գործով նախաքննությունն ավարտվել է
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Պուտինը հայտարարեց Ռուսաստանի պատրաստակամության մասին 102-րդ բազան Գյումրիից դուրս բերելու «նույնիսկ վաղը»։Պուտինը հայտարարեց Ռուսաստանի պատրաստակամության մասին 102-րդ բազան Գյումրիից դուրս բերելու «նույնիսկ վաղը»։
Հայաստանի՝ այլ տնտեսական կազմակերպությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ներկայիս կազմակերպությունից դուրս գալու դիմում. Պուտինը՝ ՓաշինյանինՀայաստանի՝ այլ տնտեսական կազմակերպությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ներկայիս կազմակերպությունից դուրս գալու դիմում. Պուտինը՝ Փաշինյանին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում