Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է սոցիալական ցանցերի հայկական հատվածում շրջանառվող տեղեկատվությունը, թե թշնամական հետախուզական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է ներթափանցել երկրի տարածք:
" Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը", - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ սոցցանցերի հայկական հատվածում տեղեկություն էր հայտնվել, որ Գյումրիի ուղղությամբ Հայաստանի տարածք է ներթափանցել ԱԹՍ, որը շատ երկար է պտտվել ու տեղեկություններ հավաքել: Նկատենք, որ այս ուղղությամբ Հայաստանը սահմանակից է Թուրքիային։