Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը չի նախատեսում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Միանշանակ ոչ", - ասել է Փաշինյանը, ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման մասին խոսակցություններ միշտ էլ եղել են: "Եվ այստեղ ոչ մի նոր բան չկա", - նշել է վարչապետը:
Ընդ որում, նա նշել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում իր ակտիվությունը ոչ մի կերպ կապված չէ արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրերի հետ, այլ բխում է թափանցիկ լինելու եւ մեծ թվով մարդկանց հետ շփվելու հնարավորություն ունենալու անհրաժեշտությունից: "Այդ ամենը բխում է, մի խոսքով, ժողովրդավարությունից", - ասել է կառավարության ղեկավարը: