Արմինֆո.2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի բնակիչները կկարողանան հասարակական տրանսպորտի ուղեվարձը վճարել երեք եղանակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար», - գրել է Ավինյանը, հավելելով, որ այսուհետ վճարումները կարելի է կատարել երեք տարբերակով.
անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard), QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով, տրանսպորտային քարտի միջոցով։
"Տոմսերի փաթեթը կարելի է ակտիվացնել TelCell-ի տերմինալով կամ այցելելով TelCell-ի մոտակա գրասենյակ, թաղապետարան կամ Երևանի Բաղրամյան 2/5 և Նալբանդյան 2/1 հասցեներում տեղակայված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ", - ասվում է պարզաբանող տեսանյութում:
Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետարանի ներկայացրած նախագծի, 2025 թվականի փետրվարի 1-ից մայրաքաղաքում կկիրառվի հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր միասնական սակագին։ Միջին հաշվով քաղաքացիների համար տրանսպորտը կթանկանա 3-6 անգամ ՝ կախված տրանսպորտի տեսակից։ Մետրոյի և ավտոբուսների դեպքում ուղեվարձը կթանկանա 3 անգամ, տրոլեյբուսների դեպքում ՝ 6 անգամ։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցից մեկ անգամ օգտվելու դեպքում երեք ուղևորությունների արժեքը կկազմի ՝ 280-300 դրամ; 1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն, 7 օրվա համար՝ 4800 - 5000 դրամ՝ 30 ուղևորություն; անսահմանափակ ուղևորությունների դեպքում սակագինը կկազմի 8800-9000 դրամ՝ 30 օրվա համար, 23 600-24 000 դրամ՝ 90 օրվա համար, 88 000-90 000 դրամ՝ 365 օրվա համար, բազմակի օգտագործման տոմսը՝ 2100-2200 դրամ՝ ամսական 10 ուղևորության համար: Սակագները կկիրառվեն հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների համար։