Արմինֆո.Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Այդ մասին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով», - գրել է մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: