Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին նշանակել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ և Շիրակի մարզպետի տեղակալ:
Մասնավորապես, Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, Ժիրայր Խառատյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ, իսկ Արտուշ Հովհաննիսյանը՝ Շիրակի մարզպետի տեղակալ: