Արմինֆո. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 22-ին կայացած հեռախոսազրույցում կարեւորել են տարածաշրջանային հարցերի շուրջ գործողությունների համակարգումը: Այդ մասին հաղորդել է «Անադոլու»-ն՝ վկայակոչելով Արտաքին գործերի նախարարության աղբյուրները։
Աղբյուրի համաձայն, կողմերը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Անկարայի և Վաշինգտոնի վճռականությունը ՝ համագործակցելու դաշնակցային հարաբերությունների շրջանակում՝ փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա: