Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ Բոլու առողջարանային քաղաքում բռնկված հրդեհի կապակցությամբ:
<Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը ցնցող է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին>, - գրել է Փաշինյանը
X-ում:
Ավելի վաղ Թուրքիային ցավակցություն էր հայտնել Հայաստանի ԱԳՆ-ը։ Համապատասխան գրառումը հրապարակվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության X էջում ։