Արմինֆո. Արսեն Թորոսյանն ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ: Քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նրա ասելով՝ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 65-ը ։ Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայներով:
Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել էր "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը: